Ռիս Ջեյմսը հերթական վնասվածքն է ստացել

«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը հերթական վնասվածքի պատճառով շարքից դուրս է եկել։ Լրագրող Նաթան Գիսինգի խոսքով՝ անգլիացին վնասել է ազդրի հետին մասը։

Նշվում է, որ «Չելսիի» բժշկական շտաբն այսօր մանրամասն հետազոտություն կանցկացնի՝ պարզելու վնասվածքի լրջությունը։

Ջեյմսը վնասվածքի պատճառով բաց է թողել «Չելսիի» 45 խաղ վերջին երկու մրցաշրջաններում։