Նեյմարն անդրադարձել է իր Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կիսվել է Սաուդյան Արաբիայի առաջնությունում ելույթից իր սպասելիքներով։

«Ես պատրաստվում եմ հանդիպել բարձրակարգ մրցակիցների, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն, Կարիմ Բենզեման, Ռոբերտո Ֆիրմինոն: Սա շատ մոտիվացնող է և ստիպում է քեզ խաղալ լավագույն ձևով»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

Ֆուտբոլիստը «Ալ-Հիլալ» է տեղափոխվել ՊՍԺ-ից։ Գործարքը կազմել է 90 մլն եվրո, բրազիլացու պայմանագիրը սաուդյան ակումբի հետ հաշվարկված է մինչեւ 2025 թվականի ամառ։