Միկել Արտետա. «Նա սովորելու մեծ ցանկություն ունի»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է թիմի հարձակվող Բուկայո Սակայի խաղի մասին։

«Սական շարունակում է աճել տարեցտարի։ Նա հասնում է նոր նպատակների։ Բուկայոն շատ քաղցած է և սովորելու մեծ ցանկություն ունի»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Արտետան։

Պրեմիեր Լիգայի 1-ին տուրում «Նոթինգհեմի» հետ խաղում 21-ամյա ֆուտբոլիստը դարձել է մեկ գոլի հեղինակ։