Ժոաու Ֆելիշը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է լրագրող Մանու Սաինսան։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի տեղափոխությունը կկատարվի վարձակալության հիմունքներով՝ մարման հնարավորությամբ։ Երկու թիմերի ղեկավարությունը համաձայնեցրել է գործարքի մանրամասները։ «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված չէ Ֆելիշի տրանսֆերով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին հաղորդվեց, որ «Բարսելոնան» ցանկանում է փոխանակել հարձակվող Անսու Ֆատիին Ֆելիշի հետ։