Ժերար Պիկեն խոստովանել է, որ 21 տարեկանում կարող էր հայտնվել «Յուվենտուսում»

«Մանչեսթեր Յունայթեդի» և «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն խոստովանել է, որ 21 տարեկանում կարող էր հայտնվել «Յուվենտուսում»։

«Ես 21 տարեկան էի, դեռ «Մանչեսթեր Յունայթեդում» էի, և «Յուվենտուսը» հետաքրքրվեց իմ մասին: Բայց ես ընտրեցի «Բարսելոնան», դա սրտի կանչն էր։ Ափսոս, որ ես երբեք չեմ խաղացել Իտալիայի առաջնությունում, ինձ տպավորել է այս միտքը, իտալացիները նման են իսպանացիներին, հատկապես ֆուտբոլի հանդեպ իրենց կիրքով,- Պիկեի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

36-ամյա իսպանացին կարիերան ավարտեց 2023 թվականի հունվարի 1-ին «Բարսելոնայում»: Պաշտպանը իսպանական ակումբի կազմում անցկացրել է 616 հանդիպում, որոնցում խփել է 53 գոլ և կատարել 15 գոլային փոխանցում։