«Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն վիրահատվել է

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն բարեհաջող վիրահատվել է։ Այս մասին հայտնում է COPE-ը։

Հիշեցնենք, որ 25-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Ատլետիկի» դեմ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում (2:0)։

Հիշեցնենք, որ Լա Լիգայի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Ալմերիայի» հետ։