«Ատլետիկոյի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ատլետիկոյի» ավագ Կոկեն բաց կթողնի մոտ մեկ ամիս մկանի վնասվածքի պատճառով, հայտնում է AS-ը։

31-ամյա իսպանացին վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 1-ին տուրի «Գրանադայի» հետ խաղից առաջ (3:1) նախախաղային մարզման ժամանակ։

Հիշեցնենք, որ Կոկեն փոխարինվեց հանդիպման 7-րդ րոպեին։