Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը խոսել է թիմակից Ժոաու Ֆելիշի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Ես մի անգամ եղել եմ այդ իրավիճակում, և դա ցավ է պատճառել ակումբին: Ամենալավ բանը, որ արեցի, լռեցի ու սկսեցի աշխատել՝ հետևելով մարզչի և թիմի ծրագրերին։ Այսքանը կարող եմ ասել: Հուսով եմ, որ Ֆելիշի հետ պատմությունը ավելի լավ կլինի: Նրա համար հիմա չպետք է հեշտ լինի»,- Գրիզմանի խոսքերն է մեջբերում Footbal Espana-ն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆելիշը ցանկանում է հեռանալ ներկայիս ակումբից և միանալ «Բարսելոնային»։