«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հիասթափված է թիմում իր դերից

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը հիասթափված է թիմում իր դերից։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, խորվաթը մադրիդյան ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելիս ակնկալում էր, որ կշարունակի խաղալ թիմի հիմնական կազմում, սակայն մարզիչ Կառլո Անչելոտտին չի նախատեսում մեկնարկային կազմում տեղ հատկացնել նրան։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ 37-ամյա խորվաթը մերժել է սաուդցի «Ալ-Նասրի» առաջարկը, քանի որ ցանկանում է խաղալ և պայքարել իր կյանքի ակումբի համար։ Մոդրիչի նոր պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը։