«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կիսվել է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ «Սևիլիայի» դեմ խաղի սպասելիքներով։
«Դուք չեք պատկերացնում, թե որքան ուրախ ենք այս հանդիպմանը մասնակցելու համար: Ի վերջո, մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգան։ Մենք պետք է օգտվենք այս հնարավորությունից։ Ով գիտի, թե երբ կհաղթենք:
Մենք կարոտում ենք մրցաշարը, անհամբեր սպասում ենք նոր մարտահրավերի։ Մենք ցանկանում ենք պաշտպանել այն, ինչ նվաճել ենք անցյալ տարի։
Նման հանդիպումներում պետք է նորմայից բարձր մի բան անել։ «Սևիլիան» յուրահատուկ ոգի ունի։ Մենք շատ ուրախ ենք, որ այս խաղում կպայքարենք նրանց հետ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։