Հարի Քեյն․ «Երբ խաղում ես «Բավարիայի» նման ակումբում, պետք է հաղթես»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է ակումբում անցկացրած առաջին մրցաշրջանի սպասելիքներով։

«Շատերը խոսում են գավաթների մասին, թե ինչու ես այստեղ եկա, բայց, ի վերջո, ես եկել եմ այստեղ կատարելագործվելու, ամեն տարի տիտղոսներ նվաճելու, Չեմպիոնների Լիգայում շատ հեռու գնալու համար: Երբ խաղում ես «Բավարիայի» նման ակումբում, պետք է հաղթես: Սրա մեջ կասկած չկա։ Եթե ​​չհաղթես կամ վատ հանդես չգաս, քեզ չեն վստահի։ Ես դրանով զբաղվել եմ իմ ողջ կարիերայի ընթացքում՝ լինի դա «Թոթենհեմում», թե Անգլիայի հավաքականում», – մեջբերում է  Sky Sports-ը Քեյնի խոսքերը։

Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի առաջին տուրում «Բավարիան» օգոստոսի 18-ին արտագնա խաղում կխաղա «Վերդերի» հետ։