«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին որոշում է կայացրել

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը մտադիր է Իսպանիայի առաջնության երկրորդ տուրի «Կադիսի» դեմ խաղի մեկնարկային կազմում հնարավորություն տալ 16-ամյա Լամին Յամալին։

Ինսայդեր Սանտի Խիմենեսի տեղեկություններով՝ Չավին նախընտրում է մեկնարկային կազմում լինի Յամալը, այլ ոչ թե Ֆերրան Տորեսը կամ Անսու Ֆատիին։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» ավելի վաղ ցանկանում էր վաճառել Անսու Ֆատիին և Ֆերան Տորեսին, սակայն երկու ֆուտբոլիստներն էլ հրաժարվեցին հեռանալ թիմից։