Ռոբերտո Մանչինին կարևոր հայտարարություն է արել

Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FIGC) նախագահ Գաբրիելե Գրավինան մեղավոր է Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռանալու համար։ Նա խոստովանել է, որ մի քանի անգամ փորձել է խոսել իր հետ և խնդրել է իրեն ժամանակ տալ ընկերոջ մահից հետո վերականգնվելու համար։

«Երբևէ տեսե՞լ եք, որ ֆեդերացիայի նախագահը փոխի ամբողջ մարզչական շտաբը, նա ուզում էր հեղափոխություն անել, ես հասկացրեցի, որ դա չպետք է արվի, նա կարող էր առավելագույնը մի երկու հոգի բերել, բայց չկարողացավ», – մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետը հեռացել է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինայի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով։

Օգոստոսի 13-ին 58-ամյա Մանչինին հրաժարական տվեց։ Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։