Ջեսի Լինգարդը կարող է փոխել ակումբային գրանցումը

«Նոթինգհեմ Ֆորեսթի» նախկին կիսապաշտպան Ջեսի Լինգարդը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ», հաղորդում է լրագրող Դարմեշ Շեթը։

Աղբյուրի համաձայն՝ Լինգարդը այժմ մարզվում է «Վեսթ Հեմի» հետ՝ մարզավիճակը պահպանելու համար: Չի բացառվում կարճաժամկետ պայմանագրի հնարավորությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 30-ամյա անգլիացու տեղափոխությունը ԲԿՄԱ դժվար թե կայանա։

Նախորդ մրցաշրջանում Լինգարդը «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 8 միլիոն եվրո։