Ջուզեպպե Բերգոմի․ «Անտոնիո Կոնտեն չպետք է գլխավորի Իտալիայի հավաքականը»

«Ինտերի» նախկին ֆուտբոլիստ Ջուզեպպե Բերգոմին նշել է, թե ինչու Անտոնիո Կոնտեն չպետք է գլխավորի Իտալիայի հավաքականը։

«Նա արդեն աշխատել է ազգային հավաքականի հետ, հիշեք Եվրո-2016-ը, նրա թիմն այնքան ուժեղ չէր, որքան Մանչինիինը: Ես թիմի ղեկին տեսնում եմ Սպալետտիին, ոչ թե Կոնտեին, քանի որ մարզիչների վերադարձը մեր հավաքական միշտ միայն ցավ է պատճառել»,- Բերգոմիի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին 58-ամյա Ռոբերտո Մանչինին հրաժարական տվեց։ Ազգային հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին։