Դիեգո Սիմեոնե. «Առաջնությունը շատ բարդ է, բոլոր թիմերը շատ լավ են խաղում»

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Իսպանիայի առաջնության մեկնարկային տուրի «Գրանադայի» դեմ հանդիպումը (3:1)։

«Առաջնությունը շատ բարդ է, բոլոր թիմերը շատ լավ են խաղում: Դժվար էր հաղթել, քանի որ «Գրանադան» լավ հանդիպում անցկացրեց: Փոխարինումները վերջում մեզ ուժ ու վստահություն տվեցին։ Հույս ունենք, որ Մորատան հնարավորինս շատ գոլեր կխփի։ Մենք մեծ հույսեր ենք կապում նրա և Դեպայի, Կորեայի, Գրիզմանի, Կարասկոյի հետ: Ես ուրախ եմ Դեպայի համար, նա գիտի, որ պետք է մեծ ջանքեր գործադրի»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» հաջորդ տուրում օգոստոսի 20-ին հյուրընկալվելու է «Բետիսին»։