Յասին Բունուն կարող է տեղափոխվել եվրոպական գրանդ

«Սևիլիայի» դարպասապահ Յասին Բունուն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։

Ինչպես հայտնում է TZ-ը՝ 32-ամյա մարոկկացու ծառայություններով հետաքրքրված է «Բավարիան»: Հաղորդվում է, որ «Սևիլիան» պատրաստ է բաց թողնել իր ֆուտբոլիստին, բայց ցանկանում է նրա վաճառքից վաստակել առնվազն 20 միլիոն եվրո։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Բունային՝ վնասվածք ստացած Տիբո Կուրտուային փոխարինելու համար, սակայն «սերուցքայինները» ընտրել են «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագային։

Այս մրցաշրջանում Բունուն մեկ հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որում բաց է թողել երկու գնդակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Սևիլիայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։