Վիրջիլ վան Դեյկ․ «Շատ լավ հանդիպում էր, որը կարող էր ճոճվել ցանկացած ուղղությամբ»

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը գոհ է Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի «Չելսիի» դեմ ոչ-ոքիից (1:1)։

«Առաջին 20-25 րոպեները շատ լավ էին թե՛ գնդակով, թե՛ առանց գնդակի, հետո չեղարկված գոլ եղավ։ Լավ պաշտպանվեցինք, կարծում եմ։ Եվ ընդհանրապես, շատ լավ հանդիպում էր, որը կարող էր ճոճվել ցանկացած ուղղությամբ։ Մենք ընդունում ենք այս ոչ-ոքին»,- Վան Դեյկի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը:

Հիշեցնենք, որ 2-րդ տուրում «Լիվերպուլը» օգոստոսի 19-ին սեփական հարկի տակ կխաղա «Բորնմութի» հետ։