«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան մեկնաբանել է իր հեռացումը «Խետաֆեի» հետ Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղում (0:0)։
«Ես սխալվեցի և կարող էի ավելի շատ վնասել թիմին: Այսպես չէի ցանկանում սկսել մրցաշրջանը։ Ես տեղյակ և պատասխանատու եմ այն ամենի համար, ինչ տեղի ունեցավ երեկ երեկոյան, մենք սովորում ենք սխալներից, դառնում ավելի լավը»,- գրել է Ռաֆինյան սոցցանցի իր էջում։
Հիշեցնենք, որ բրազիլացին ուղիղ կարմիր քարտ էր ստացել «Խետաֆեի» պաշտպան Գաստոն Ալվարեսի դեմքին արմունկով հարվածելու համար։