«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն առաջիկա ժամերին պաշտոնապես կդառնա «Չելսիի» ֆուտբոլիստ, հայտնում է լրագրող Նաթան Գիսինգը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա լոնդոնցիները առաջիկա ժամերին կհայտարարեն տրանսֆերի մասին: Տրանսֆերը պետք է ռեկորդային լինի Պրեմիեր Լիգայի համար։ «Չելսին» 21-ամյա էկվադորցու համար կվճարի 115 միլիոն ֆունտ (մոտ 133 միլիոն եվրո):
Ներկայիս ռեկորդը սահմանվել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Դեկլան Ռայսի՝ «Վեսթ Հեմից» «Արսենալ» տեղափոխությամբ (£100+5 մլն)։