«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը կիսվել է գերմանական ակումբ տեղափոխվելու տպավորություններով։
«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այստեղ արձակուրդ եմ եկել, ապա շատ է սխալվում։ Այստեղ տեղափոխվելու որոշումը քննարկել եմ կնոջս՝ Քեյթի հետ, նա հավանություն է տվել այդ գաղափարին։ Նա ցանկանում է, որ ես երջանիկ լինեմ: Մենք միասին որոշում ենք կայացրել»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ITASportPress-ը։
Հիշեցնենք, որ «Բավարիան» հարձակվողի հետ պայմանագիր կնքելու մասին հայտարարեց օգոստոսի 12-ին: Հաղորդվում էր, որ մյունխենցիները 30-ամյա անգլիացու համար վճարել են 120 միլիոն եվրո։