Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է «Չելսիի» դարպասապահ Կեպա Արիզաբալագայի հնարավոր տեղափոխությունը։
«Արիզաբալագան «Ռեալի» ֆուտբոլիստ չէ։ Ես չեմ քննարկում այն ֆուտբոլիստներին, ովքեր չեն խաղում իմ թիմում»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Marca-ն:
Հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» ֆուտբոլիստին դիտարկում է որպես բելգիացի Տիբո Կուրտուային փոխարինող, ով ծնկի խաչաձև կապանների վնասվածք է ստացել։
2022/23 մրցաշրջանում դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում, բաց է թողել 45 գոլ և անառիկ պահել դարպասը 12 անգամ։