Թոմաս Տուխել․ «Հարի Քեյնը հավանաբար կարծում է, որ մենք այս չորս շաբաթը չենք մարզվել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է «ՌԲ Լայպցիգից» կրած պարտությունը Գերմանիայի Սուպերգավաթի խաղում 0։3 հաշվով։

«Այս պահին բացատրություն չունեմ։ Մենք բաց ենք թողնում այնպիսի գոլեր, կարծես չորս շաբաթ ոչինչ չենք արել: Այն, ինչ մենք այսօր ցույց տվեցինք, կապ չունի մեր մարզումների, ձևի, մթնոլորտի հետ։ Դա նյարդայնացնում է, պարզապես նյարդայնացնում է:

Քե՞յնը։ Ես ուղղակի ափսոսում եմ։ Նա հավանաբար կարծում է, որ մենք այս չորս շաբաթը չենք մարզվել։ Մեր այսօրվա ելույթը կապ չուներ մեր անելիքների հետ։ Ցավում եմ»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Bayern & Germany թվիթերյան էջը։