«Չելսիի» դարպասապահ Կեպա Արիսաբալագան չի մասնակցի «Լիվերպուլի» հետ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 1-ին տուրի հանդիպմանը, քանի որ մոտ ապագայում ծրագրում է մեկնել Մադրիդ՝ պայմանագիր կնքելու «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։
Ի սկզբանե Կեպան պետք է խաղի մեկնարկային կազմում հայտնվեր, սակայն այժմ հայտնի է դարձել, որ նա նույնիսկ չի լինի լոնդոնյան թիմի հայտացուցակում։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, իսպանացին 1 մրցաշրջանով վարձավճարով կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։
Կեպան «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ 2022/23 մրցաշրջանում իսպանացի դարպասապահը «Չելսիի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 18 միլիոն եվրո։