Գերմանիայի Սուպերգավաթի եզրափակչում Մյունխենի «Բավարիան» մրցեց «ՌԲ Լայպցիգի» դեմ։
«Ալիանց Արենայում» տեղի ունեցած խաղում հյուրերը ջախջախիչ հաշվով առավելության հասան բավարացիների նկատմամբ ու նվաճեցին երկրի Սուպերգավաթը։
Հյուրերի կազմում հիանալի խաղաց իսպանացի հարձակվող Դանի Օլմոն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։
«Բավարիա» – «ՌԲ Լայպցիգ» 0:3 (0:2)
0:1 Դանի Օլմո (7)
0:2 Դանի Օլմո (44)
0:3 Դանի Օլմո (68, 11 մետրանոց)