Ֆրանսիական Լիգա 1-ի առաջին խաղում ՊՍԺ-ի ֆուտբոլիստները մարզիչ Լուիս Էնրիկեի գլխավորությամբ 1001 փոխանցում են կատարել, հայտնում է Opta-ն։
2006 թվականի վիճակագրության հավաքագրման մեկնարկից ի վեր ոչ մի թիմ Լիգա 1-ի հանդիպումներում մեկ խաղում 1000-ից ավելի գոլային փոխանցում չի կատարել։ Հանդիպման վերջնական արդյունքը գոլազուրկ ոչ-ոքի է։
«Լորյանի» հետ հանդիպմանը իրենց դեբյուտը նշեցին պաշտպաններ Միլան Սկրինյարը և Լուկաս Էրնանդեսը, կիսապաշտպաններ Մանուել Ուգարտեն, Լի Կան Ինը, Մարկոս Ասենսիոն և հարձակվող Գոնկալո Ռամոսը։