Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «սերուցքայինների» կազմում իր նորամուտը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը մեկնաբանել է «սերուցքայինների» կազմում իր նորամուտը։

«Սա յուրահատուկ դեբյուտ էր: Գլխավորն այն է, որ մենք հաղթեցինք։ Ես լավ էի համագործակցում թիմակիցների հետ: Մենք տիրում էինք, գոլային պահեր ստեղծում։ Երկրորդ խաղակեսում պետք էր մի փոքր ավելի շատ պայքարել, բայց կարողացանք հաղթել։ Նորամուտի գո՞լ։ Ես ոչ այնքան ճիշտ հարվածեցի գնդակին, բայց այն մտավ դարպասը: Ես բախտավոր էի»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում Marca-ն՝ հղում անելով Մադրիդի «Ռեալի» ակումբային հեռուստատեսությանը:

Բելինգհեմը մադրիդյան ակումբ է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիայից»։ Լա Լիգայի առաջին տուրի խաղում Մադրիդի «Ռեալը» 2:0 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Ատլետիկին»։