Հարի Քեյնը խոսել է Բունդեսլիգայում հարմարվելու մասին

«Բավարիայի» նորեկ Հարի Քեյնը խոսել է Բունդեսլիգայում հարմարվելու մասին։

Քեյնը նախկինում «Թոթենհեմում» հանդես է եկել 2011 թվականից։

«Ես ողջ կյանքս անցկացրել եմ Անգլիայում և Պրեմիեր Լիգայում։ Հիմա ինձ պետք է հարմարվել նոր լիգային ու նոր թիմերին։ Բունդեսլիգայում կան հիանալի ակումբներ։ Բոլորը սպասում են, որ «Բավարիան» կնվաճի առաջնությունը, բայց մրցակիցները գնալով ավելի լավն են դառնում, դա ապացուցեց «Լայպցիգը»։

Ես չէի ուզում ավարտել կարիերաս և ափսոսում էի, որ ինձ չփորձարկեցի տարբեր լիգաներում, ինձ տարբեր մշակույթներում չէի զգում: Թոմաս Տուխելը առանցքային դեր խաղաց իմ տեղափոխման մեջ։ Մենք լավագույն որոշումներն ենք կայացրել իմ ու ընտանիքիս համար»,- Քեյնի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը։