Գերմանիայի Սուպերգավաթի խաղում «Բավարիան» 0-3 հաշվով պարտվեց «Լայպցիգին»։ Մյունխենցիների հարձակվող Հարի Քեյնը նորամուտը նշեց ակումբի կազմում՝ խաղադաշտ մտնելով 63-րդ րոպեին։
Եզրափակչում կրած պարտությունը անգլիացի հարձակվողի համար հինգերորդն էր կարիերայում։ Քեյնը պրոֆեսիոնալ մակարդակում ոչ մի գավաթ չունի, բացառությամբ ընկերական մրցաշարերի։ Երբ Քեյնը խաղում էր «Թոթենհեմում», թիմը երկու անգամ պարտվեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչում և մեկ անգամ՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում։ Քեյնը նաև արծաթե մեդալ ունի 2021 թվականի Եվրոպայի առաջնությունում։
Գերմանիայի Սուպերգավաթի համար խաղի արդեն երրորդ րոպեին «Լայպցիգը» բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ կիսապաշտպան Դանիել Օլմոն։ Խաղակեսի վերջնամասում «ցլերը» կրկնապատկեցին իրենց առավելկությունը Օլմոյի հերթական գոլի շնորհիվ։ 68-րդ րոպեին Օլմոն իրացրեց 11 մետրանոցն ու հաշիվը դարձրեց ջախջախիչ։