Էդեր Միլիտաոն ծնկի վնասվածք է ստացել և լքել է խաղադաշտը՝ չկարողանալով զսպել արցունքները

Օգոստոսի 12-ին Մադրիդի «Ռեալը» Լա Լիգայի առաջին տուրի խաղում արտագնա մրցեց Բիլբաոյի «Ատլետիկի» հետ։

Խաղի 50-րդ րոպեին փոխարինվեց Մադրիդի «Ռեալի» պաշտպան Էդեր Միլիտաոն։ Բրազիլացին ծնկի վնասվածք է ստացել և բժշկական անձնակազմի օգնությամբ լքել է խաղադաշտը՝ կաղալով և չկարողանալով զսպել արցունքները։

Օրերս Մադրիդի «Ռեալը» երկար ժամանակով կորցրեց դարպասապահ Տիբո Կուրտուային՝ բելգիացին ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք էր ստացել։