Կառլո Անչելոտտի․ «Մենք կատարյալ հանդիպում անցկացրինք»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին մեկնաբանել է Լա Լիգայի 2023/24 մրցաշրջանի մեկնարկային տուրում «Ատլետիկի» նկատմամբ տարած հաղթանակը (2:0)։

«Առաջին խաղակեսը շատ լավ էր, մենք մեծ ինտենսիվությամբ խաղացինք, մեծ հաջողություն ունեցանք։ Առաջ անցանք, ևս մեկ գոլ խփեցինք: Իսկ երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ էինք վերահսկում խաղը և նվազեցրինք ինտենսիվությունը, բայց առաջին խաղակեսը շատ լավ ստացվեց։

Ֆուտբոլիստները կենտրոնացած էին և մոտիվացված, մենք ցույց տվեցինք շատ լավ նվիրվածություն, հաղթեցինք շատ մենամարտերում, միասին աշխատեցինք պաշտպանությունում, չոր հաշիվը դրական  է։ Կատարյալ հանդիպում էր»,- Անչելոտի Marca-ի խոսքերն է մեջբերում