Ուսման Դեմբելեն բացատրել է, թե ինչու է «Բարսելոնայից» տեղափոխվել ՊՍԺ։
– Ի՞նչը քեզ դրդեց գնալ ՊՍԺ:
– Զրույց մարզչի հետ. Ֆուտբոլիստը պետք է զգա, որ իրեն հավատում են։ Խոսել եմ նաև մարզական տնօրենի և նախագահի հետ։ Նրանք մանրամասն խոսեցին ՊՍԺ-ի նախագծի մասին, այն ինձ դուր եկավ։ Սա շատ ոգեշնչող է։ Հուսով եմ, որ միասին մենք կհասնենք գերազանց արդյունքների։
– Ի՞նչ նպատակներ ունեք այստեղ:
– Իհարկե, գլխավոր նպատակը գավաթներ նվաճելն է, երկրպագուներին ու քաղաքին հպարտություն պարգեւելը, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում որքան հնարավոր է հեռու գնալը։ Բացի այդ, չնայած ես այնքան էլ չեմ սիրում խոսել իմ մասին, բայց հուսով եմ, որ շատ գոլեր կխփեմ, շատ գոլային փոխանցումներ կանեմ և կուրախացնեմ երկրպագուներին:
Ես էլ եմ եկել սովորելու։ Կարծում եմ՝ ֆուտբոլ ես սովորում եմ ամեն օր։ Այդուհանդերձ, ես արդեն 26 տարեկան եմ, հասունացել եմ,- ասել է ՊՍԺ-ի նորեկը։