«Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն մոտ է «Չելսի» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան:
Նշվում է, որ կողմերի բանակցությունները վերջնական փուլում են։ Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր կկնքի մինչև 2031 թվականը։
Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Լիվերպուլը» ցանկանում էր գնել նրան և արդեն պայմանավորվել էր «Բրայթոնի» հետ, սակայն էկվադորցին ցանկանում էր տեղափոխվել միայն «Չելսի»։