«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է Քրիստոֆեր Նկունկուի վնասվածքը։
«Մենք շատ հիասթափված ենք, քանի որ Քրիստոֆերը լավ մարզավիճակում էր, նա կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար։ Դուք տեսաք նրա մակարդակը խաղադաշտում: Նա կարող է խաղալ տարբեր դիրքերում, ուստի նրա բացակայությունը մեծ խնդիր է մեզ համար։
Բայց պետք է դրական մտածել։ Գլխավորը հնարավորինս արագ վերականգնվելն է։
Իհարկե, մենք աշխատում ենք տրրանսֆերային շուկայում, քանի որ մեզ պետք է Նկունկուի նման ֆուտբոլիստ։ Ակումբն աշխատում է լուծում գտնել, հնարավոր է կարճաժամկետ, միջնաժամկետ, երկարաժամկետ՝ թիմի համար ճիշտ ֆուտբոլիստի բնութագիր ստանալու համար»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: