Կասպեր Շմեյխելը կարող է վերադառնալ Անգլիա

«Չելսին» նշել է «Նիցցայի» դարպասապահ Կասպեր Շմեյխելին՝ որպես Կեպե Արիզաբալագայի պոտենցիալ փոխարինող, ով պատրաստվում է միանալ Մադրիդի «Ռեալին» վարձավճարով: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆրանսիական ակումբը բաց է Շմեյխելի վաճառքի համար։ Նշվում է, որ  ձեռքբերումը «Չելսիի» համար կլինի «բավականին բյուջետային տարբերակ»։

2022/23 մրցաշրջանում դանիացի դարպասապահը 37 հանդիպում է անցկացրել «Նիցցայի» կազմում բոլոր մրցաշարերում։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 2 միլիոն եվրո։