Հերբերտ Հայներ․ «Հարի Քեյնը կդառնա իսկական հերոս ամբողջ Բունդեսլիգայի համար»

Մյունխենի «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայներն արձագանքել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի՝ ակումբ տեղափոխվելուն՝ ընդգծելով, որ հարձակվողը կդառնա մյունխենցիների ուժեղացումը։

«Բարի գալուստ Մյունխեն, Հարի Քեյն։ Մենք շատ գոհ ենք ամենաբարձր որակի ֆուտբոլիստի տրանսֆերից։ Տրանսֆերը պահանջում էր համառություն և հաստատակամություն։  Իմ շնորհավորանքները բոլորին, ովքեր ներգրավված էին բանակցություններում «Բավարիայից»՝ մեր գործադիր տնօրեն Յան-Քրիստիան Դրիզենի գլխավորությամբ: Հարի Քեյնը ոչ միայն կուժեղացնի «Բավարիան», այլև կդառնա իսկական հերոս ամբողջ Բունդեսլիգայի համար»,- Հայների խոսքերն է մեջբերում «Բավարիայի» պաշտոնական կայքը։

30-ամյա Քեյնն այսօր՝ օգոստոսի 12-ին, պաշտոնապես դարձավ «Բավարիայի» ֆուտբոլիստ։ Հարձակվողի պայմանագիրը նոր թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը: «Բավարիայի» կազմում Քեյնը հանդես կգա իններորդ համարի ներքո։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերը կազմել է 100 միլիոն եվրո։