Հարի Քեյնը իր նորամուտը «Բավարիայում» կարող է նշել այսօր

Հարձակվող Հարի Քեյնը կարող է իր նորամուտը «Բավարիայում» անցկացնել այսօր՝ օգոստոսի 12-ին:

Օգոստոսի 12-ին կկայանա Գերմանիայի Սուպերգավաթի խաղը, որտեղ «Բավարիան» կխաղա «ՌԲ Լայպցիգի» հետ։

Այսօր հարձակվողը բուժզննում է անցնում մյունխենյան ակումբի կազմում։ Եթե ​​ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա «Բավարիան» կկարողանա հայտավորել ֆուտբոլիստին հանդիպման համար։