«Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը մոտ է «Բեշիքթաշ» տեղափոխվելուն:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, անգլիացի կիսապաշտպանն այսօր բուժզննում է անցնում ստամբուլյան ակումբում։
Սպասվում է, որ այսօր ֆուտբոլիստը պաշտոնապես պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Օքսլեյդ-Չեմբերլենը «Լիվերպուլից» հեռացավ ազատ գործակալի կարգավիճակով: