Վինիսիուս Ժունիորը դարձել է EA Sports FC խաղի դեմքը

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը դարձել է EA Sports FC խաղի դեմքը (նախկինում շարքը կոչվում էր ՖԻՖԱ)։

«Ես ակումբում եմ։ Հպարտ եմ, որ շապիկին եմ»,- գրել է Վինիսիուսը սոցցանցում:

Խաղի նախորդ տարբերակի դեմքը Կիլիան Մբապպեն էր, ով մոտ է Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն։

FC 24-ի գլխավոր տարբերակի դեմքը «Մանչեսթեր Սիթիի» Էրլինգ Հալենդն է։ Խաղը կթողարկվի սեպտեմբերի 29-ին։

0