«Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը կարող է կարիերան շարունակել «Ռոմայում», հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Աղբյուրի համաձայն՝ հռոմեական ակումբը 29-ամյա արգենտինացուն դիտարկում է որպես Նեմանյա Մատիչի հավանական փոխարինող։ Պարեդեսը արդեն խաղացել է «Ռոմայում» 2014-ից 2017 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Զենիթ»։
Անցած մրցաշրջանում Պարեդեսը վարձավճարով հանդես է եկել «Յուվենտուսում»: Նա թուրինցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։