«Ինտերը» հայտարարել է «Յուվենթուսի» սանին վարձակալելու մասին

«Ինտերը» հայտարարել է «Սամպդորիայի» դարպասապահ Էմիլ Աուդերոյի հետ պայմանագիր կնքելու մասին։

Դարպասապահը միլանյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով։ «Ինտերը» իրավունք կունենա գնելու ֆուտբոլիստին 2023/24 մրցաշրջանի ավարտին։

Աուդերոն «Յուվենթուսի» սան է և «Սամպդորիայում» հանդես է գալիս 2018 թվականից։

26-ամյա Աուդերոն Ա Սերիայի 2022/23 մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում և բաց թողել 39 գոլ։