Ֆաբրիցիո Ռոմանո. «Հարի Քեյնը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ»

«Թոթենհեմը» համաձայնել է թիմի հարձակվող Հարի Քեյնին բաց թողնել «Բավարիա», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբը հարձակվողի համար կստանա 100 միլիոն եվրո՝ որպես ֆիքսված գումար, ևս 20 միլիոն՝ բոնուսների տեսքով։

30-ամյա անգլիացին 4 տարվա պայմանագիր կկնքի մյունխենյան ակումբի հետ։ Այսօր նա կմեկնի Գերմանիա՝ բուժզննում անցնելու։

2022/23 մրցաշրջանում հարձակվողը լոնդոնցիների կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։