«Ռեալ-Սոսյեդադը» շարունակում է բանակցությունները «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի համար, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Իսպանական ակումբը հույս ունի առաջիկա մի քանի օրվա ընթացքում վերջնական տեսքի բերել 26-ամյա հոլանդացու վարձակալության պայմանագիրը:
Վան դե Բեկը «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2020 թվականից։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը: Transfermarkt-ը կիսապաշտպանին գնահատում է 13 միլիոն եվրո։