«Չելսին» որոշել է չպայքարել «Յուվենտուսի» և Սերբիայի հավաքականի հարձակվող Դուշան Վլահովիչի համար: Այս մասին հայտնել է լրագրող Բեն Ջեյքոբսը:
Աղբյուրի համաձայն՝ լոնդոնյան ակումբի ղեկավարները երկար մտորումներից հետո չեն ցանկացել իրենց հարձակվող Ռոմելու Լուկակուին փոխանակել սերբ հարձակվողի հետ՝ 40 միլիոն եվրո հավելավճարով։
Հաղորդվում է, որ Վլահովիչին հարգում են «ազնվականները», բայց առաջին հերթին լոնդոնցիները ցանկանում են սեպտեմբերին Լուկակուին ուղղակիորեն վաճառել կա/մ եվրոպական թիմի կա/մ Սաուդյան Արաբիայի ակումբի:
2022/23 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բոլոր մրցաշարերում անցկացրած 37 հանդիպումների հաշվին, որոնցում նա դարձել է 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Վլահովիչը «Յուվենտուսի» կազմում անցկացրել է 42 խաղ և կարողացել է խփել 14 գոլ, ինչպես նաև կատարել 4 գոլային փոխանցում։