«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին գոհ է հարձակվող Անսու Ֆատիի առաջընթացից, հայտնում է Mundo Deportivo-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը հույս ունի, որ ֆուտբոլիստը կմնա թիմում և կպայքարի մեկնարկային կազմում տեղի համար։
Այնուամենայնիվ, «Բարսելոնան» կարող է բաժանվել 20-ամյա հարձակվողից, եթե շատ շահավետ առաջարկ լինի։
Հիշեցնենք, որ Լա Լիգայի առաջին տուրում «Բարսելոնան» օգոստոսի 13-ին արտագնա խաղում կմրցի «Խետաֆեի» հետ։