Չավին մեկնաբանել է Գամպերի գավաթում «Թոթենհեմի» նկատմամբ տարած հաղթանակը (4:2)։
«Լավ զգացողություն ունեմ։ Մենք հարմարվում ենք մեր նոր տանը (նոր մարզադաշտին)։ Մենք մեզ հանգիստ ենք զգում։ Մենք պետք է խրախուսենք մարդկանց գալ մարզադաշտ, քանի որ մենք նրանց կարիքն ունենք: Անցյալ տարի մենք տիտղոսներ նվաճեցինք հիմնականում երկրպագուների շնորհիվ: Լավ ավարտ էր։ Մենք այնքան լավ չխաղացինք, որքան «Միլանի» կամ «Ռեալի» դեմ, բայց դա նախամրցաշրջանի մի մասն է:
Մենք խաղացինք հիանալի թիմի դեմ բարձր տեմպով։ Որոշակի կետերում նրանք տիրապետում էին խաղը։ Առաջին խաղակեսում թույլ խաղացինք։ Երկրորդում ավելի լավ հանդես եկանք»,- ասել է «Բարսելոնայի» մարզիչը: