«Վուլվերհեմփթոնը» իր պաշտոնական կայքում հայտարարել է Գարի Օ’Նիլի՝ թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Նա այս պաշտոնում փոխարինեց Խուլեն Լոպետեգիին, ով ակումբը լքեց օգոստոսի 9-ին։
Օ’Նիլի վերջին աշխատանքը եղել է «Բորնմութում», որը 40-ամյա մասնագետը լքել է այս տարվա հունիսին: Անգլիայի առաջնության նոր մրցաշրջանի 1-ին տուրում «Վուլվերհեմփթոնը» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին։