«Բարսելոնայի» երկու ֆուտբոլիստ փոխել են իրենց համարները 2023/24 մրցաշրջանի համար։ Այս մասին հայտնում է Լա Լիգայի կայքը։
Ռաֆինյան, ով նախկինում կրում էր 22 համարը, այժմ կկրի 11 համարը։ Նախկինում այս համարի մարզաշապիկը պատկանում էր Ֆերան Տորեսին։ Տորեսն իր հերթին ընտրել 7-րդ համարը, որը կրում էր Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացուն մեկ քայլ է բաժանում ՊՍԺ տեղափոխվելուն։ Լա Լիգայի կայքում «Բարսելոնայի» հայտացուցակում Դեմբելեն բացակայում է։
«Բարսելոնան» Լա Լիգայի նոր մրցաշրջանում առաջին պաշտոնական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 13-ին «Խետաֆեի» հետ արտագնա խաղում: