Մյունխենի «Բավարիան» կարող է պայմանագիր կնքել «Այաքսի» դարպասապահ Խերոնիմո Ռուլլիի հետ՝ փոխարինելու Յան Զոմերին:
Ինչպես հաղորդում է Sky Sport-ը, «Այաքսը» տեղյակ է Ռուլիի նկատմամբ «Բավարիայի» հետաքրքրության մասին, սակայն այս պահին մյունխենցիները դեռ պաշտոնական առաջարկ չեն արել արգենտինացի դարպասապահի համար։
Նշվում է, որ «Բավարիան» փնտրում է ոչ թանկարժեք դարպասապահի, ով կարող է հուսալի խաղալ: Դիտարկվում է նաև դարպասապահի վարձավճարով պայմանագիր կնքելու հարցը։