«Չելսիի» և Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Էդեն Ազարը մոտ է կարիերայի ավարտին, հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ բելգիացի ֆուտբոլիստը գործնականում կարիերան շարունակելու առաջարկներ չունի։ Միակ իրական տարբերակը Բելգիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Վեստերլոն» ակումբն է։
Ազարի ծառայություններն առաջարկվել են նաև ՄԼՍ-ի թիմերին, սակայն հյուսիսամերիկյան ակումբները հետաքրքրված չեն տարեց բելգիացուն հրավիրելու հարցում։ Բացի այդ, հարձակվողը չի հետաքրքրում Սաուդյան Արաբիայի ակումբներին:
Անցած մրցաշրջանում 32-ամյա Ազարը «Ռեալի» կազմում անցկացրել է ընդամենը 10 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: